կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ծաղկումից հետո պտղատու այգիներում պարտադիր կերպով անհրաժեշտ է շարունակել խնամքի աշխատանքները

Ծաղկումից հետո պտղատու այգիներում պարտադիր կերպով անհրաժեշտ է շարունակել խնամքի աշխատանքները

Ծաղկումից հետո պտղատու այգիներում պարտադիր կերպով անհրաժեշտ է շարունակել խնամքի աշխատանքները՝ կատարելով սնուցումներ, ջրումներ, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:
 
՛՛Այդ փուլում ազոտով պարարտացումը կարող է բացասաբար անդրադառնալ պտղակալման պրոցեսի վրա։ Դրանով պայմանավորված անհրաժեշտ է ազոտական պարարտանյութերը օգտագործել փոքր չափաքանակով և ծաղկաթերթիկները թափվելուց անմիջապես հետո։
 
Պտղակալման սկզբում անհրաժեշտ է սնուցել կալիումական, ֆոսֆորական պարարտանյութերով և միկրոտարրերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: