շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քննարկվել է «Կայուն դպրոցական սննդի զարգացման» ծրագիրը

Քննարկվել է «Կայուն դպրոցական սննդի զարգացման» ծրագիրը

Այսօր՝ մարտի 21-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնին և ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նանա Սկաուին, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Կայուն դպրոցական սննդի զարգացման» ծրագիրը, որը 2010 թվականից հաջողությամբ իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ և ուղղված է հանրապետության միջնակարգ ուսումնական հաստատություններում տաք սննդի տրամադրման մեխանիզմի ստեղծմանը:

ՄԱԿ-ի ԱլԳ-ի տվյալներով՝ նախագիծը թույլ է տվել տարեկան որակյալ սննդով ապահովել ավելի քան 102 հազար դպրոցականների, ստեղծել շուրջ 2500 նոր աշխատատեղ, ավելի քան 500 դպրոցներում վերանորոգվել են ճաշարաններն ու խոհանոցները, բազմաթիվ ուսումնական հաստատություններում կահավորվել են այգիներ ու ջերմոցներ՝ պտուղ-բանջարեղեն աճեցնելու համար: Ներկայումս քննարկվում է Երևան քաղաքի դպրոցները տվյալ ծրագրին միացնելու հարցը:

  • Կիսվել: