կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փրկարարները 20-ամյա քաղաքացուն իջեցրել են Արագած լեռից. նա հոսպիտալացվել է

Փրկարարները 20-ամյա քաղաքացուն իջեցրել են Արագած լեռից. նա հոսպիտալացվել է

Մարտի 6-ին` ժամը 08։44-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները հայտնաբերել են Հ. Մ.-ին (ծնված 2004 թ.), ոտքով ուղեկցել Արագած բնակավայր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։

  • Կիսվել: