ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փրկարարներն ավտոմեքենա են դուրս բերել Վեդի գետից

Փրկարարներն ավտոմեքենա են դուրս բերել Վեդի գետից

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 5-ին ժամը 19։06-ին ահազանգ է ստացել, որ Արարատ-Վանաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ավշար գյուղում՝ Վեդի գետից դուրս են բերել «GAZelle» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․)։

  • Կիսվել: