երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիություն-Ադրբեջան համագործակցությունը

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիություն-Ադրբեջան համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանը ժամանել է Ադրբեջան՝ քննարկելու Եվրամիություն-Բաքու համագործակցությունը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի շրջանակում, ականազերծման և այլ հարցեր:

«Այցը սկսել եմ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի և պաշտպանության փոխնախարար Ռզաևի հետ արդյունավետ հանդիպումներով:

Սա կարևոր հնարավորություն է՝ ձևավորելու դրական օրակարգ կանաչ էներգետիկայի, տարածաշրջանային փոխգործակցության և Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կոոպմանը:

  • Կիսվել: