երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պարզվել է, թե ով է ծեծել Հովհաննես Ազոյանին

Պարզվել է, թե ով է ծեծել Հովհաննես Ազոյանին

Ոստիկանությունը պարզել է, թե ով է ծեծել դերասան Հովհաննես Ազոյանին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:    

Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել ,որ Հրազդանի կիրճում մի տղամարդ հարվածներ է հասցրել դերասան Հովհաննես Ազոյանին։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է կատարվածի մանրամասները և Հովհաննես Ազոյանից հաղորդում ընդունել։

Կասկածյալը Երևանի 30-ամյա մի բնակիչ է: Տղամարդը ոստիկանության Մալաթիայի բաժնում կատարվածի վերաբերյալ տվել է բացատրություն։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։ 

Հիշեցնենք, որ Հովհաննես Ազոյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով պատմել էր, որ մի տղամարդ իրենց հարվածել է: Նրա խոսքով՝ դեպքը տեղի էր ունեցել մի վայրում, որտեղ երիտասարդները հավաքվում են եւ փորձում ժամանակակից երաժշտություն ստեղծել:
«Այդ անձը կոնկրետ բոլոր աղջիկներին նեղացնում էր հայհոյախառն բառերով, լպիրշ պահվածքով, բոլորի հետ կոնֆլիկտ ունենալով, ուղղակի ֆիզիկական բռնություն գործադրելով անծանոթ մի աղջկա նկատմամբ, եւ այդ տեսարանը երբ որ տեսա, ուղղակի չհանդուրժեցի եւ քաղաքակիիրթ նկատողություն անելով նրան նա ինձ հետ կռիվ, վիճաբանություն հրահրեց, ավել բաներ չեմ կարող ասել, նախաքննություն է ընթանում»,-նշել էր դերասանը: 

 

  • Կիսվել: