Ողբերգական վթար Ձորաղբյուր-Մայակովսկի ճանապարհին
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Մելքոն Սարգսյանը իր վարած ВАЗ 21134 մակնիշի 01 CC 013 համարանիշի ավտոմեքենայով Ձորաղբյուր-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհի Մայակովսկի գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Սարգսյանը «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտկաի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ: