կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնից դուրս գրված տղան դանակահարել է իր հարևան մորն ու դստերը

Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնից դուրս գրված տղան դանակահարել է իր հարևան մորն ու դստերը

Այսօր՝ մարտի 24-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1 նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկանն ու պարեկները պարզել են, որ դեպքի վայրից դանակահարված 2 քաղաքացու, որոնց առաջինն օգնության են հասել հարևաններն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և խոհանոցային դանակ, որն ըստ նախնական տեղեկությունների հանցագործության գործիքն է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և 33-ամյա Աննա Մ.-ն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վիրավորները մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ.-ն, ով օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները չգիտես ինչու նրան բաց են թողել։

Հարևաններն ասում էին նաև, որ նա մի քանի օր առաջ էլ ծնողների հետ է անախորժություն ունեցել ու դրա համար էլ նրան տեղափոխել էին Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, որպեսզի բուժում ստանա, սակայն բժիշկները ոչինչ չեն արել և բաց են թողել։ Ու այս դեպքի մեղավորներին մեկն էլ նշված կենտրոն շի բժիշկներն են։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: