շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել

Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել

Նոյեմբերյանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, տեղում՝ ուղիղ եթերում աշխատող լրատվամիջոցի թղթակիցը  քիչ առաջ հայտնել է, որ ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքվ բնակիչներից մեկը լուրջ վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Թղթակցի հաղորդմամբ դա տեղի է ունեցել ոստիակնների ներկայությամբ։

«Երկրապահի վիլիսը քշեց վրան, գլուխը ջարդեց, տարան հիրվանդանոց, մեկի ոտքն էլ կոտրվել ա»,- լրատվամիջոցին հայտնեց դեպքին ականատես բնակիչներրից մեկը։

Տեղում էր նաև պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ ասաց, որ ԵԿՄ մեքենայի վարորդը ազատ շրջում է և ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել։

Բողոքի ակցիայի մասնակիցները լրագրողներին արգելում են տեսանկարահանել և հրապարակումներ անել։

Խոսակցություններ կան, որ այն քաղաքացիները, որոնք ակտիվ ելույթներ են ունենում, հետո խնդիրներ են ունենում իրավապահների հետ։

  • Կիսվել: