երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նորատուսցի Արային պատկանող «յաշիկը» արհամարհած ունի օրենքը ու երթևեկում է հանդիպակաց

Նորատուսցի Արային պատկանող «յաշիկը» արհամարհած ունի օրենքը ու երթևեկում է հանդիպակաց

Երեկ՝ ապրիլի 15-ին, ականատես ենք եղել, թե ինչպես է «Mercedes G63» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին Հարավարևմտյան թաղամասից դեպի 3-րդ գյուղ տանող հատվածում երթևեկում հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, գրում է shamshyan-ը:

Ո՞վ է այս ուղեղից թոփալը. դրան պետք է կարճ ժամանակում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ՊԾ պետ Արթուր Խուդինյանի, ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ հայտնաբերեն և օրենքի ողջ խստությամբ ենթարկեն վարչական պատասխանատվության. նույնիսկ նման լկտի վարորդի ավտոմեքենան անհրաժեշտ է, որպեսզի երկար ժամանակ «փտի» «պլաշչադկայում», ինչը դաս կլինի դրա նման անուղեղներին, որ նման լկտի վերաբերմունք չպետք է ցուցաբերվի հասարակության նկատմամբ և նման խուժան ձևի չվարեն ավտոմեքենան ու վթարային իրավիճակներ չստեղծեն օրինապաշտ վարորդների համար: 
 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաճախակի վարել է քրեական պատմություններով հայտնի Արա Բանդուրյանի որդին՝ Լյովա Բանդուրյանը, ում դեռ ամիսներ առաջ էին Երևանի գնդի պարեկները տեղափոխել ՊԾ Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: Այս պարագայում, եթե պարզվի, որ վարորդը եղել է նույն «մանկիկը», ապա կարելի է վստահ ասել՝ այս պարագայում նույնպես «Կարմիր կովը իր կաշին չի փոխի»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: