երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

«ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Հունվարի 12-ին, ժամը 05:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցի թիվ 16 հասցեում՝ «ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ինչպես նաև աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ պահեստում (մոտ 250 քմ) այրվում են փայտի թափոններ և թեփ:

Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր է մեկնել նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ  խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է մասնավոր ինժեներական տեխնիկա (մեկ տրակտոր):  

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:29-ին, մարվել՝ 11:33-ին: Այրվել են փայտի թափոններ և թեփ՝ մոտ 180 խմ:

Դեպքի վայրում իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:

  • Կիսվել: