երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նախարարը դեմ է մանկապարտեզների սենյակներում տեսախցիկներ տեղադրելուն

Նախարարը դեմ է մանկապարտեզների սենյակներում տեսախցիկներ տեղադրելուն

Դա վատ պրակտիկա է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով մանկապարտեզների սենյակներում տեսախցիկներ տեղադրելուն։

«Մեր երեխաները չպետք է անընդհատ լինեն հսկողության տակ: Ես հարցն ուսումնասիրել եմ, երբ Երևանի ավագանու անդամ էի: 1-2 մանկապարտեզի դեպքում խնդիրներ եղան և ես գիտեմ, որ կարգավորումները դա թույլ չեն տալիս, որովհետև երեխան չպետք է մշտապես լինի կամերաների հսկողության տակ, դա առնվազն հոգեբանական խնդիրներ է առաջացնում»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ փորձ է արվում մեխանիզմ ներդնել, որը թույլ կտա հավելյալ վճարելու միջոցով երեխաներին մանկապարտեզներում թողնել նաև ժամը 17:00-ից հետո․

«Մեր խորին համոզմամբ, այդ տարիքում երեխաները պետք է շատ ժամանակ անցկացնեն ծնողների հետ, պետք է մեխանիզմներ ստեղծենք, որ երեխան նման հնարավորություններ ունենա: Ցանկալի չէ, որ երեխան 08:00-ից մինչև 21:00-ն ծնողի հետ չլինի»:

  • Կիսվել: