կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Միջադեպ «Արմավիր» ՔԿՀ-ում․ Օշականցի Գևորիկի եղբորորդու ծնունդը շնորհավորելու համար դատապարտյալները փորձել են կոտրել խցի դուռը

Միջադեպ «Արմավիր» ՔԿՀ-ում․ Օշականցի Գևորիկի եղբորորդու ծնունդը շնորհավորելու համար դատապարտյալները փորձել են կոտրել խցի դուռը

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ «Արմավիր» ՔԿՀ-ում օրերս միջադեպ է տեղի ունեցել, 2 դատապարտյալ կոտրել են խցի դուռը, չենթարկվելով աշխատակցի հրահանգին՝ գնացել են, անձամբ շնորհավորել Օշականցի Գևորիկի եղբորորդուն տարեդարձի առթիվ եւ վերադարձել են իրենց խուց։

 

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին։ «Նմանատիպ դեպք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում եղել է, խոսքը վերաբերում է մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ քրեակատարողական հիմնարկի խցերից մեկի դատապարտյալները, չենթարկվելով ներքին կանոնակարգի պահանջներին, փորձել են դուրս գալ խցից, ինչը կանխվել է ծառայողների կողմից, և մեղավոր անձինք ենթարկվել են կարգապահական տույժի»:

  • Կիսվել: