ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ․ Բագրատ Սրբազան

Մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ․ Բագրատ Սրբազան

Տավուշցիները շարունակում են փակ պահել Նոյեմբերյանի ճանապարհը։ Նրանց միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա պայքարի դուրս եկած տավուշցիներին կոչ արեց ինքնագործունեությամբ չզբաղվել։

«Ցաքուցրիվ չի լինելու, մենք պետք է կազմակերպված գործենք»,- ասաց Սրբազանը։

Տավուշի թեմի առաջնորդը հայտարարեց՝ ժամն է, որ կանոնավորվեն։

«Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է։ Մենք ապրում ենք ստի տիրույթում, կեղծիքի մեջ ու մենք էլ ենք դարձել կեղծիք ու սուտասան, որովհետև վարակվել ենք, որովհետև այսքան ժամանակ Արցախի մասին անընդհատ խոսելով՝ գլուխներս թաքցրել ենք՝ ասելով, որ մեր կյանքը չի դա, հիմա ո՞նց դարձավ մերը։ Մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ»,- ասաց Սրբազանը։

  • Կիսվել: