կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024

Մահացել է գործարար Բարսեղ Բեգլարյանի կինը

Երկարատև, ծանր հիվանդությունից հետո մահացավ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի կինը՝ Սեդա Մելիքսեթյանը:

Հոգեհանգիստը վաղը՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 18.00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 13.00-ին նույն եկեղեցուց:

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար:

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

 

  • Կիսվել: