երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Ապրիլի 16-ին Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ավտոճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

«Տեղեկացնում ենք, որ ժամը 12։00-ից մինչև 13։00-ը ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: