ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փրկարարները Լոռիում և Կոտայքում հայտնաբերել են երկու քաղաքացու դի

Փրկարարները Լոռիում և Կոտայքում հայտնաբերել են երկու քաղաքացու դի

Փետրվարի 23-ին, ժամը 11:09-ի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Եղբայրության փողոցի թիվ 1 շենքի 4-րդ մուտքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ ննջասենյակի աթոռին հայտնաբերել Ռազմիկ Ի.-ի (ծնված 1969 թ.) դին:
 

***

Փետրվարի 23-ին, ժամը 10:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սարալանջ գյուղի 4-րդ փողոցի տնակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տնակի դուռը և հայտնաբերել Բորիս Ժ.-ի (ծնված 1938 թ.) դին:

  • Կիսվել: