կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կրկնակի պարտավորեցնող է, երբ անունս հիշատակվում է Մենենդեզի, Քրուզի և Քարդաշյանի անունների կողքին. Պապյան

Կրկնակի պարտավորեցնող է, երբ անունս հիշատակվում է Մենենդեզի, Քրուզի և Քարդաշյանի անունների կողքին. Պապյան

Կանադական Keghart.com անգլիալեզու կայքը յուրաքանչյուր տարեվերջին վերլուծաբանների խորհրդով պատրասում է տվյալ տարվա ՛՛Հերոսների և հոռիների՛՛ (Heroes and Villains) ցանկը: Այս մասին իր ֆեյսբուքյա էջում գրել է քաղաքագետ, մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նա նշել է, որ հերոսների ցանկում կա նաև իր անունը:

Պապյանը, մասնավորապես, գրել է.

«Ցանկում տեղ են գտնում այն մարդկանց և կազմակերպություների անունները, որոնք հայկական շահերի տեսակետից դրական կամ բացասական լուրջ դերակատարություն են ունեցել անցնող տարվա մեջ:

Քիչ առաջ ինձ տեղյակ պահեցին, որ 2019թ. հերոսների ցանկի մեջ կա նաև իմ անունը, ՛՛ով լինելով մարդ-բանակ՝ օրինակարգ և ներկայանալի է դարձնում Սևրի պայմանագիրը ՛՛ (Ara Papian of the Modus Vivendi Center in Yerevan for being a one-man army in legitimizing and putting on the map the Treaty of Sèvres).

Հաճելի է, որ աշխարհում կան մարդիկ ու կազմակերպություններ, որ գնահատում են իմ արածը:

Կրկնակի պարտավորեցնող է, քանի որ իմ անունը հիշատակվում այնպիսի մարդկանց շարքում ինչպիսիքն են սենատորներ Բոբ Մենենդեզը և Թեդ Քրուզը, ինչպես նաև աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը»:

  • Կիսվել: