շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խոշոր ավտովթար` Գեղարքունիքի մարզում. վիրավորների թվում ճարտարապետ Լևոն Իգիթյանն է

Խոշոր ավտովթար` Գեղարքունիքի մարզում. վիրավորների թվում ճարտարապետ Լևոն Իգիթյանն է

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ըստ Shamshyan.com-ի` Ժամը 15:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 68-ամյա Արտավազդ Յախշիբեկյանի վարած Mercedes G63 մակնիշի 888 GG 86 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Վալենտին Խաչատրյանի վարած Mercedes Տ500 մակնիշի E 536 HK 196 RUS համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Վ. Խաչատրյանի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Կարեն Պետրոսյանը, Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Խաչատրյանը, վարորդներից Ա. Յախշիբեկյանը, նրա ուղևոր, Երևաի բնակիչ, 80-ամյա Լևոն Իգիթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Յախշիբեկյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության տնօրեն, իսկ մյուս վիրավորը՝ հանրությանն հայտնի, Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանն է: Մանրամասները` սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: