կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են 2 «Mercedes»-ներ․ կա վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են 2 «Mercedes»-ներ․ կա վիրավոր

Երեկ՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը վարորդներից մեկն է։

  • Կիսվել: