կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խմելու ջրի սակագինը կմնա նույնը. պետությունն այլևս սուբսիդավորում չի անի

Խմելու ջրի սակագինը կմնա նույնը. պետությունն այլևս սուբսիդավորում չի անի

Հայաստանում ջրի սակագինը սպառողների համար 2020 թվականին կմնա նույնը: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Սակագների ճշգրտման հերթական հայտը ներկայացնելուց հետո 2020 թվականի հունվարի 1-ից մենք ունենք նորից սպառողների համար գործող սակագների վերահաստատում: Սակայն, եթե 2019-ի համար հանձնաժողովը սահմանել էր 191 դրամ գումարային սակագին, և պետությունը սուբսիդավորում էր 11 դրամը, ապա հիմա արդեն վերահաստատվել է 2020 թվականի հունվարի 1-ից 180 դրամ գործող սակագինը՝ սպառողների համար, իսկ պետության կողմից սուբսիդավորման հարց այլևս չի դրվում»,-ասաց Բաղրամյանը:

Որոշակի փոփոխություններ են ենթարկվել նաև ջրային ոլորտում սպառողների միացման գործընթացում:

Շուրջ 53 համայնքներում Ասիական զարգացման բանկի, Եվրոպական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները հնարավորություն են ստեղծել ավելի պարզեցված ընթացակարգերով միացնել «Վեոլիա ջուր»-ի հիմնական ցանցին:

  • Կիսվել: