կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարևորում ենք կանանց ներգրավվածությունը հակամարտությունների կանխարգելման բոլոր մակարդակներում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Կարևորում ենք կանանց ներգրավվածությունը հակամարտությունների կանխարգելման բոլոր մակարդակներում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ դեսպան Քվինը կլոր-սեղան քննարկման էր հրավիրել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղարարական նախաձեռնություններ իրականացնող առաջատար գործիչներին։

Քննարկման ընթացքում դեսպանը ծանոթացել է նրանց կարևոր աշխատանքին՝ միտված խաղաղության երկխոսությանը, հակամարտությունների կանխարգելման ուսուցումներին, կրթական նախաձեռնություններին և միջսահմանային լրագրողական ծրագրերին։

Դեսպան Քվինն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է քաղաքացիական հասարակության խաղաղարարական ջանքերին և կարևորում է կանանց բովանդակալի ներգրավվածությունը հակամարտությունների կանխարգելման բոլոր մակարդակներում։

  • Կիսվել: