կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ջերմուկի հյուրանոցային բազայում ծուտով կավելանան հարյուրավոր նոր սենյակներ. Հարությունյան

Ջերմուկի հյուրանոցային բազայում ծուտով կավելանան հարյուրավոր նոր սենյակներ. Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ  Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Ջերմուկ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Քաղաքում շատ մեծ ներդրումներ են կատարվում, հարյուրավոր նոր սենյակներ շուտով կավելանան քաղաքի հյուրանոցային բազայում:

Ու պատահական չէ, որ հենց Ջերմուկն ենք ընտրել որպես Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի անցկացման վայր, որոնք տեղի կունենան 2025 թվականի փետրվարին ու կլինեն ամենագեղեցիկը խաղերի պատմության մեջ՝ բացման ու փակման արարողություններով, բուն խաղերով, Ջերմուկի մատուցած ծառայություններով՛՛,-նշել է Հարությունյանը:

  • Կիսվել: