շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ

Մարտի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 500 մետր խորանադ ծավալով)։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70 մետր։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-15 մետր։

Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Վարդենիսի, Ջերմուկի, Սիսիանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: