կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 17։00-ի դրությամբ

Ինչ իրավիճակ է ճանապարհներին 17։00-ի դրությամբ

Մարտի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ): Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը:
 
Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ 2+000 հատված) ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 500 խորանադ մետր ծավալով)։ Իրականացվում են քարաթափման մաքրման աշխատանքներ, ճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ ժամը 19։00-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
 
Թալինի, Արթիկի, Սպիտակի, Կոտայքի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում, իսկ Արագածի և Սարավանի լեռնանցքում՝ թույլ ձյուն։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

  • Կիսվել: