կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իմ հայ Զինվոր, ներողություն եմ խնդրում այն ծաղրի համար, որին արժանացար. Հարոյան

Իմ հայ Զինվոր, ներողություն եմ խնդրում այն ծաղրի համար, որին արժանացար. Հարոյան

«Իմ հայ Զինվոր, շնորհավորում եմ քո գալիք Նոր տարին ու ներողություն եմ խնդրում այն ծաղրի համար, այն ստոր վերաբերմունքի համար, այն սարսափելի երախտամոռության համար, որին դու արժանացար», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Համահայկական Ազգային Համաձայնություն»  կուսակցության համանախագահ Լուսինե Հարոյանը։ 

«Ներիր մեզ, որովհետև մենք բոլորս ենք մեղավոր, չնայած մենք չենք մեր հիվանդ ուղեղով որոշել քեզ 4230 դրամ պարգևավճար տալ, բայց մենք մեղավոր ենք, որ հանդուրժում ենք սա, մենք մեղավոր ենք, որ իշխանության բերեցինք այ էս տեսակին` ոմանք աջակցելով, ոմանք էլ անտարբերությամբ, էս ազգադավ տեսակին, որ դարեր առաջ էլ պատմահայր Խորենացու ոսկորները գետը լցրեց ու Կոմիտասին հոգեբուժարանում կենդանի թաղեց»:

«Բայց մենք գիտենք, որ այ էս տոնը, որ պիտի մաքուր նստենք տաք տներում ու բաժակ զարկենք, պողոսապետն էլ հրապարակում իր հանրահավաքը անի, ապահովում ես դու, որ կանգնած ես առաջնագծում, ցրտի ու մթան մեջ, թշնամու կրակակետի տակ` տղամարդու քո կերպարով, քո էդ անբացատրելի կորովով: Շնորհակալ ենք քո տեսակի համար, այն տեսակի, որի համար կարևոր չէ վարձատրությունը, կարևոր չէ, որ գրոշներ ես ստանում բախտի բերմամբ իշխանությունը ձեռք գցած այս դասալիք քաջնազարներից, կարևոր չէ, թե ինչ ազգադավներ են տիրում երկրին, դու, միևնույնն է, քո երկրի, քո տան, քո ընտանիքի ու քո հողի տերն ես:

Ընդունիր մեր անսահման սերն ու երախտագիտությունը», - գրել է Լուսինե Հարոյանը:

  • Կիսվել: