կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրդեհ Ազատաշեն գյուղում

Հրդեհ Ազատաշեն գյուղում

Մարտի 20-ին, ժամը 14:01-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ազատաշեն գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։38-ին, մարվել՝ 15։07-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 100 քմ, օժանդակ շինությունում սատկել է 100 ճուտ։

  • Կիսվել: