կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրդեհ Արջահովիտ գյուղում. այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը եւ խոտածածկույթ

Հրդեհ Արջահովիտ գյուղում. այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը եւ խոտածածկույթ

Մարտի 2-ին, ժամը 14։20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջահովիտ գյուղի վերջնամասում այրվում են տան տանիք և խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող չշահագործվող անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։45-ին, մարվել՝ 15։23-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի (մոտ 80 քմ) կառուցատարրերը և խոտածածկույթ (մոտ 2000 քմ):

  • Կիսվել: