կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հովհաննես Ազոյանը տուժող է ճանաչվել Հրազդանի կիրճում տեղի ունեցած միջադեպի գործով

Հովհաննես Ազոյանը տուժող է ճանաչվել Հրազդանի կիրճում տեղի ունեցած միջադեպի գործով

Հունվարի 3-ին Հրազդանի կիրճում տեղի ունեցած միջադեպի գործով դերասան Հովհաննես Ազոյանը տուժող է ճանաչվել: Այս մասին Infoport.am-ին հայտնեց քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Աստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ էր ստացվել ,որ Հրազդանի կիրճում մի տղամարդ հարվածներ է հասցրել դերասան Հովհաննես Ազոյանին։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է կատարվածի մանրամասները եւ Հովհաննես Ազոյանից հաղորդում ընդունել։

Կասկածյալը Երեւանի 30-ամյա մի բնակիչ է: Տղամարդը ոստիկանության Մալաթիայի բաժնում կատարվածի վերաբերյալ տվել է բացատրություն։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։

Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով պատմել էր, որ մի տղամարդ իրենց հարվածել է: Նրա խոսքով դեպքը տեղի էր ունեցել մի վայրում, որտեղ երիտասարդները հավաքվում են եւ փորձում ժամանակակից երաժշտություն ստեղծել:

«Այդ անձը կոնկրետ բոլոր աղջիկներին նեղացնում էր հայհոյախառն բառերով, լպիրշ պահվածքով, բոլորի հետ կոնֆլիկտ ունենալով, ուղղակի ֆիզիկական բռնություն գործադրելով անծանոթ մի աղջկա նկատմամբ, եւ այդ տեսարանը երբ որ տեսա, ուղղակի չհանդուրժեցի եւ քաղաքակիիրթ նկատողություն անելով նրան նա ինձ հետ կռիվ, վիճաբանություն հրահրեց, ավել բաներ չեմ կարող ասել, նախաքննություն է ընթանում»,-ասել էր նա:

  • Կիսվել: