շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայրապետյանն ու Սոֆիանոպուլոսը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ-ի և Հունաստանի միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր

Հայրապետյանն ու Սոֆիանոպուլոսը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ-ի և Հունաստանի միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 22-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: 

՛՛Խոսել ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև առկա համագործակցության և այն զարգացնելու հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել ինժեներական և մաթեմատիկական կրթության կարևորությանը, հետազոտությունների և մշակումների (R&D), կիբեռանվտանգության, թվայնացման և այլ ոլորտներին, դրանց շուրջ գործակցության ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև համատեղ ծրագրեր ու նախագծեր իրականացնելու հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել տեղական և միջազգային ցուցահանդեսներին ոլորտային ընկերությունների փոխադարձ մասնակցությանը՛՛,-գրել է նախարարը:

  • Կիսվել: