ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Հայկական ուժ»-ի ղեկավարը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

«Հայկական ուժ»-ի ղեկավարը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ում 18 տարվա ազատազրկման է դատապարտվել Armenian Power՝ «Հայկական ուժ», հայկական ավազակախմբի պարագլուխներից Մհեր «Մայք» Դարբինյանը: Պատճառը բազմաթիվ հանցագործություններն են, տեղեկացնում է dailynews.com-ը:

Նշվում է, որ հանցագործությունները հիմնականում կապված են եղել դրամաշորթության հետ: Այդպիսով նա կուտակել է ավելի քան 1 մլն դոլար:

Հաղորդվում է նաև, որ Մհեր Դարբինյանը պիտի 170 000 դոլար տուգանք և վնասի փոխհատուցում վճարի իր գործունեությունից տուժած անձանց:

Բանտից ազատվելուց հետո նրան կարտաքսեն Հայաստան:

  • Կիսվել: