«Հաղթանակ» կամրջից նետված տղամարդը մահացել է, վրաերթի ենթարկված ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամ՝ 16։30-ի սահմաններում «Հաղթանակ» կամրջից իրեն ցած նետած տղամարդը մահացել է, իսկ նրան օգնության հասած ոստիկանը՝ վրաերթի ենթարկվել, տեղեկացնում են ոստիկանության լրատվության ծառայությունից։
Տղամարդը ցանկացել է կամրջից ցած նետվել: Նրան նկատել է կամրջի դիմացի ենթահատվածում իր ծառայությունն իրականացնող ոստիկանը: Նա ցանկացել է անցնել դիմացի մայթ, որպեսզի թույլ չտա քաղաքացուն դիմել այդ քայլին, սակայն վրաերթի է ենթարկվել:
Քաղաքացին ցած է նետվել ։ Ոստիկանին ու քաղաքացուն տեղափոխել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Տղամարդը գիտակցության չգալով մահացել է: Ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի առթիվ կատարվում է քննություն։