հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գետարգել եկեղեցուց սրբապատկերներ ու աստվածաշնչեր դուրս են բերվել ու թափվել  հարակից ձորը

Գետարգել եկեղեցուց սրբապատկերներ ու աստվածաշնչեր դուրս են բերվել ու թափվել հարակից ձորը

Shamshyan.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեծ թվով քաղաքացիներից, ովքեր տարակուսած հայտնում են, որ, այցելելով Կոտայքի մարզի Գետարգել եկեղեցի, եկեղեցու հարակից տարածքում՝ ձորակի մեջ, հայտնաբերել են ժամանակին եկեղեցում եղած սրբապատկերները, աստվածաշնչեր, Հիսուսի նկարով խաչեր և այլ սրբություն համարվող պարագաներ՝ անմխիթար վիճակում դրսում թափված:

Ահազանգող քաղաքացիներն ասում էին, որ իրենք գրեթե ամեն շաբաթ այցելում են նշված եկեղեցիներ, որտեղ մոմավառությամբ են զբաղվում և միշտ այդ պարագաները տեսել են եկեղեցու ներսում: Թե ով և ինչ պայմաններում է այդ քայլին դիմել, դա արդեն պարզելու են ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, քանի որ կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, ում հանձնարարականով ոստիկանները ժամանում են նշված վայր: Մինչ եկեղեցու այցելուները քննարկում էին այդ հարցը, Mercedes մակնիշի ավտոմեքենայով մի տղամարդ ու մի կին այցելեցին նշված վայր և տղամարդը հայտնեց, որ այդ ամենը իրենք են արել՝ քահանայի հանձնարարականով, քանի որ քահանայի ասելով՝ այդ ամենը «բռակ բաներ են»: Մանրամասները` սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: