երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գազ չի լինելու

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացնելու աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավյրի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Նորաբաց, Դաշտավան, Նորամարգ, Սիփանիկ, Սիս, Սայաթ-Նովա, Դարբնիկ, Նիզամի, Դարակերտ, Ղուկասավան, Զորակ բնակավայրերի գազասպառողների, «Էլ Մար», «Ճերմակ Երամ», «Սոլյան», «Ֆայերգազ», «Էյ Ջի Ջիլ», «Էս-Կա-Վի Գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Մետէքսիմ», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Մասիս Տոբակո», «Վարիանտ Գրուպ», «Արհովշին», «Գրանտ Մաստեր», «Ար-Ռոզ», «Բերմա», «Մելարկո», «Արմտոմատ» ՍՊԸ-ների և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

  • Կիսվել: