Գառնի և Հացավան գյուղերի 5 հողամասերը կամրացվեն Պետգույքի կառավարման կոմիտեին
Կառավարությունը հաստատել է «Գույքի նվիրատվությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումը:
Ըստ այդմ՝ ՀՀ-ն կընդունի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղի 5 հողամասերի և Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի և Հացավան գյուղերի 5 հողամասերի նվիրատվությունը։
Այն կամրացնի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: