շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե թուրքը կանգնում է եկեղեցուց 3 մետրի վրա, էդ եկեղեցին կարող ենք համարել մե՞րը. Միհրան Մախսուդյան

Եթե թուրքը կանգնում է եկեղեցուց 3 մետրի վրա, էդ եկեղեցին կարող ենք համարել մե՞րը. Միհրան Մախսուդյան

Ստում են, թե Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. եթե Ոսկեպարի եկեղեցուց 3-7 մետր այն կողմ կարող է թուրքը կանգնի, մենք էլ կարող ենք գնալ այդ եկեղեցում ապահով մոմ վառել կամ այդ եկեղեցին համարել մե՞րը: Այս մասին այսօր Քննչկան կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե:

«Եթե թուրքը կանգնում է եկեղեցուց 3 մետրի վրա, էդ եկեղեցին մերը չի լինելու: Թուրքը այդտեղ չի կանգնելու, անընդհատ առաջ է գալու: Կորցերցինք Կիրանցը, Բաղանիսը, Ոսկեպարը, հաջորդ քայլը Վանաձորն է, Իջեւանն է: Մի օր Ալիեւը ասելու է՝ Երեւանն էլ է իմը: Մենք էլ ասելու ենք՝ լավ, Երեւանն էլ հանձնենք, գնանք Էջմիածնում մնանք: Կարծում եք Ալիեւը համակերպվելո՞ւ է: Չէ, տալիս ենք, ուզում են, տալիս ենք, ուզում են: Ես կանգնելու եմ, ավելի լավ է մեռնեմ այդ հողի վրա, պատիվ ու հայրենիք ունենալով, քան փախչեմ դավաճանի պես: Ես կռվից չեմ վախենում, բոլոր պատերազմներով անցել եմ: Ես չեմ վախենում Ալիեւի պատերազմով վախեցնելուց: Կոչ եմ անում ազգին, որ իրենք էլ չվախենան: Եթե չվախենանք հաղթելու ենք, եթե բոլորս միահամուռ կանգնենք:

  • Կիսվել: