երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Էրիկ Գրիգորյանը պաշտոնից չի ազատվի

Էրիկ Գրիգորյանը պաշտոնից չի ազատվի

Այսօր Ազգային ժողովի նիստում չընդունվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին պաշտոնանկ անելու մասին:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց: Ինչպես հիմնավորեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հանքարդյունաբերության ոլորտի ուսումնասիրության նպատակով իրենց նախաձեռնությամբ ստեղծվել է Քննիչ հանձնաժողով, որի աշխատանքների արդյունքներով որոշում կկայացնեն:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենք կարևորում են հարցապնդման ինստիտուտը, որը նախաձեռնել է ընդդիմադիր խմբակցությունը, բայց դեմ են քվեարկում որոշման նախագծին, քանի որ Էրիկ Գրիգորյանին պաշտոնանկ անելու հիմքեր չկան: Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդում էր ներկայացրել Էրիկ Գրիգորյանին պաշտոնանկ անելու մասին: Ընդդիմադիր խմբակցությունը պնդում էր, որ Շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է Բյուջեի մասին օրենքը, ավելին, ոլորտին հատկացվող գումարը 1.2 մլրդ դրամով էլ պակասել է:

 

 

  • Կիսվել: