Երևանում «Mitsubishi»-ն բախվել է ՀՀ ՊՆ «Kia»-ին, «Kia»-ն «Mercedes»-ին, վերջինն էլ մեկ այլ «Mercedes»-ի
Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Kia» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Kia»-ն էլ առաջ ընթանալով բախվել է իր առջևով ընթացող «Mercedes»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է մեկ այլ «Mercedes»-ի:
Վթարի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով մահացել է, իսկ «Kia»-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է:
Պարեկներն ու քննչական բաժինը կարճ ժամանակում հայտնաբերեցին վթարից հետո դեպքի վայրը լքած «Kia»-ի վարորդին, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում և բացատրական աշխատանքի արդյունքում վարորդը մեքենայով ներկայացավ դեպքի վայր: