կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում գույքի ու հողի հարկերը կարելի է վճարել ցանկացած վարչական շրջանում. քաղաքապետարան

Երևանում գույքի ու հողի հարկերը կարելի է վճարել ցանկացած վարչական շրջանում. քաղաքապետարան

Այսուհետ գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ և վճարումներ կատարել ցանկացած վարչական շրջանում՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքի ո՛ր հատվածում է գտնվում հարկատուի գույքը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Նշենք, որ մինչ օրս նման հնարավորություն չի եղել:

Ծրագրային համակարգի ապահովումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին խնայել ժամանակն ու հասցնել ժամանակին կատարել պարտավորությունները:

Վճարումների, ինչպես նաև տեղեկանքների ստացման համար պետք է մոտենալ վարչական շրջանների եկամուտների բաժին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում։

  • Կիսվել: