կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի Ֆրանսիայի հրապարակում կրկին տեղադրվել է Արցախի դրոշը (տեսանյութ)

Երևանի Ֆրանսիայի հրապարակում կրկին տեղադրվել է Արցախի դրոշը (տեսանյութ)

Երևանի Ֆրանսիայի հրապարակում կրկին տեղադրվել է օկուպացված Արցախի Հանրապետության պետական դրոշը, ինչի մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:

«Արդեն տեղում է», - գրել է նա և կից լուսանկար հրապարակել:

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ դրոշը հրապարակից հեռացվել է:

«Նախօրերին առևանգել են Երևանի Ֆրանսիայի հրապարակում արդեն երկու տարի ծածնվող Արցախի Հանրապետության պետական դրոշը: Իրավասու մարմինները պաշտոնապես հերքում են, որ որևէ մեկը մասնակցություն է ունեցել դրան։ Արցախի պետական դրոշը շարունակվելու է ծածանվել Երևանի կենտրոնում և առաջիկա ժամերին այն կրկին տեղադրվելու է իր մշտական տեղում։ Արցախը հավերժ է», - գրել էր Մանուկյանը։

Ավելի ուշ նա հրապարակից տեսանյութ է տեղադրել:

  • Կիսվել: