կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երբ ՀՀ առաջին արբանյակից լուսանկար կհրապարակվի. պատասխանում է ԲՏԱՆ-ը

Երբ ՀՀ առաջին արբանյակից լուսանկար կհրապարակվի. պատասխանում է ԲՏԱՆ-ը

Մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։35-ին, Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը, սակայն մինչ օրս արբանյակից արված լուսանկար չի հրապարակվել։

Radar Armenia-ն հարցում էր ուղարկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ պարզելու, թե ի վերջո երբ է նախատեսված լուսանկարի հրապարակումը։

ԲՏԱ նախարարությունից պատասխանել են. «ARMSAT-1 արբանյակից արված առաջին տիեզերալուսանկարի ստացումը նախատեսվում է սարքի թեստավորման գործընթացի ավարտից հետո»։

Հիշեցնենք, որ հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում «SpaceX» ընկերության Falcon-9 հրթիռով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված ՀՀ առաջին տիեզերական արբանյակը դեռ կառավարման կենտրոն չունի մեր երկրում:

  • Կիսվել: