ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով. ՊԵԿ

Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով. ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն և տեսահոլովակ է հրապարակել E-Mark հավելվածի վերաբերյալ:  

«Կասկածո՞ւմ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքները վաճառքից առաջ դրոշմավորվում են DataMatrix ծածկագրով, որն անհատական է ապրանքի յուրաքանչյուր միավորի համար։ Ծածկագիրը գրանցվում է համակարգում և վերջնական սպառման ժամանակ սկանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։ Ապրանքների դրոշմավորման նպատակն է իրականացնել վերահսկողություն շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ: Ապրանքի իսկությունը և սպառման ժամկետը ստուգելու համար կարող եք ներրբեռնել E-Mark հավելվածը, սքանավորել ապրանքի DataMatrix ծածկագիրը։ Արդյունքում որակի վերահսկողությունը գտնվում է սպառողի ձեռքում: Դրոշմավորումը կարևոր է սպառողի, գործարարի և պետության համար։

Հարցերի դեպքում դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև ազգային օպերատոր «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին (www.e-mark.am, [email protected], հեռ։  +374 10 300 300)»,- նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: