կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դարպաս գյուղում գողացել են մթերք ու օղիներ. գողոնը հայտնաբերվել է

Դարպաս գյուղում գողացել են մթերք ու օղիներ. գողոնը հայտնաբերվել է

Դեկտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 28-ի ժամը 20-ից 29-ի ժամը 08.45-ն ընկած ժամանակահատվածում, Դարպաս գյուղի 1-ին փողոցում գտնվող մթերային խանութի պատուհանն ու ճաղավանդակը կոտրել են եւ գողացել մթերք ու օղիներ՝ պատճառելով մոտ 142.800 դրամի վնաս:

Ոստիկանությունից տեղեկացնում են , որ ձեռնարկված օպերատի-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մթերային խանութից գողությունը կատարել է Լեռնապատ գյուղի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին։

Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: