կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ քաղաքացի ամուսինները Վայոց ձորում մոտոցիկլով վթարի են ենթարկվել

ՌԴ քաղաքացի ամուսինները Վայոց ձորում մոտոցիկլով վթարի են ենթարկվել

Այսօր՝ մարտի 2-ին, մոտոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15։00-ի սահմաններում «BMW» մակնիշի մոտոցիկլը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96․8 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Մոտոցիկլավարն ու ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Նրանք ամուսիններ են՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ 40-ամյա Արտյոմ Յարցևն ու 34-ամյա Յուլիա Յարցևան։

 

  • Կիսվել: