կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բլոգեր Ռոման Բաղդասարյանը փախել մտել է դպրոցի զուգարանը, դուրս չի գալիս. Արթուր Չախոյան (տեսանյութ)

Բլոգեր Ռոման Բաղդասարյանը փախել մտել է դպրոցի զուգարանը, դուրս չի գալիս. Արթուր Չախոյան (տեսանյութ)

Շինարար Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ պատահաբար փողոցում հանդիպել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին և ցանկացել է որոշ պարզաբանումներ պահանջել, բայց վերջինս քրեական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մտել է մոտակա դպրոցի զուգարանը և դուրս չի գալիս։

Չախոյանը հայտնեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին Ռոման Բաղդասարյանը հրապարակել է իր անձնագրային տվյալները, թե իբր ինքը ՌԴ քաղաքացի և գործակալ է։ Այդ փաստով Չախոյանը դիմել էր իրավապահ մարմիններին և ճանաչվել էր տուժող։

Շինարարը հայտնեց, որ ընդամենը ցանկանում էր պարզաբանում ստանալ Բաղդասարյանից, բայց նա առանց թուլատվության մտել է դպրոցի զուգարան և երկար ժամանակ դուրս չի գալիս։ Նրան ուղեկցող ոստիկանները Չախոյանին հորդորել են, որ դրսում սպասի և Բաղդասարյանը դուրս կգա,  բայց դուրս չի գալիս։

Չախոյանը պարզեց, որ քրեական ոստիկանությունը Բաղդասարյանին դպրոցի հետնամուտքից դուրս է թողել, և պետական միջոցներով պաշտպանում է բլոգերին։

Մանրամասները տեսանյութում:

  • Կիսվել: