չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԲԿ է տեղափոխվել 27-ամյա աղջկա դի․ նշանակվել է բժշկական փորձաքննություն

ԲԿ է տեղափոխվել 27-ամյա աղջկա դի․ նշանակվել է բժշկական փորձաքննություն

Դեկտեմբերի 2-ին երեկոյան Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա աղջկա դի: Ըստ նախնական տեղեկության՝ կինն իր ամուսնու հետ սունկ է կերել, որից անմիջապես հետո հետո վատացել է ինքնազգացողությունը։

Իջևանի բժշկական կենտրոնից պարզաբանում են՝ հերքելով թունավորման մասին տեղեկությունը՝ հայտնելով, որ վերջինս քաղցկեղով հիվանդ էր և բուժում էր ստանում: Մահվան պատճառը ոչ թե թունավորումն էր, այլ՝ հիվանդության սրացումը:

Նա նաև նշեց, որ աղջկան արդեն իսկ մահացած են տեղափոխել հիվանդանոց:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նշանակվել է  բժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: