կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման

ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման

Ազգային ժողոովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման։

«Մենք մտահոգված ուսանողներ են, ովքեր ապակուսակցական են։ Մենք մեր խնդիրն ենք համարել խոսել այս մասին, որոնք առկա են Հայաստանում։ Որպես գիտական հանրույթի ներկայացուցիչներ պետք է թույլ չտանք, որ Հայաստանը գնա միակողմանի զիջումների»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ուսանողներից Քնարիկ Սահակյանը։

Նա նշեց, որ իրենք 2 օր է՝ ստորագրահավաք են անում, և արդեն 212 ուսանող միացել է իրենց։

«Մենք այս ստորագրությունները ներկայացնելու ենք թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորներին, որպեսզի ցույց տանք մեր մտահոգությունը»։

  • Կիսվել: