շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վաղարշապատի մուտքի մոտ բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ «Opel»-ը 2 մետր բարձրությունից ընկել ու գլխիվայր շրջվել է

Վաղարշապատի մուտքի մոտ բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ «Opel»-ը 2 մետր բարձրությունից ընկել ու գլխիվայր շրջվել է

Երեկ՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 15։50-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի մուտքի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Գոռ Մ․-ի վարած «Lexus» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Սուրեն Թ․-ի վարած «Opel» ամկնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 2 մետր բարձրությունից  գլխիվայր շրջվել ու հայտնվել բնակչի հողատարածքում։

«Opel»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: