չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բախում ոստիկանների հետ. ՀՅԴ երիտասարդները ներխուժեցին ԿԳՄՍ նախարարություն

Բախում ոստիկանների հետ. ՀՅԴ երիտասարդները ներխուժեցին ԿԳՄՍ նախարարություն

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը սպասող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր հայտարարեցին, որ ոստիկանության միջոցով իրենց փոխանցել են, որ նախարարի հետ հանդիպելու համար կա ընթացակարգ։

«Մենք շարունակում ենք գտնվել կառուցողական դաշտում և ինքներս կկազմակերպենք  այդ հանդիպումը»,- նախարարության շենքի մոտ այս մասին հայտարարեց միության անդամ Արգիշտի Գեւորգյանը, ինչից հետո ցուցարարները փորձեցին մտնել նախարարության շենք։

Երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատը և փորձեցին մուտք գործել  ԿԳՄՍ նախարարություն, սկսվեց հրմշտոց։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: