ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետ

Բաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետ

Ես Բաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել, մենք դեմ ենք այդ ամեն ինչին։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Գևորգ Սահակյանը՝ անդրադառնալով երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Տավուշի մարզի համայնքապետերի և բնակիչների հանդիպման արդյունքներին։

«Ես ասել եմ շատ արագ ինձ այդ աշխատանքային խմբից հանեք։ Ես արյունով պահած գիծն եմ ճանաչում, ես փշալարը որպես ցանկապատ եմ ճանաչում»,- ասաց նա։

Հարցին՝ ինչպիսի՞ն է եղել արձագանքը, նա ասաց․

«Ինձ ոչ մի բան չի հետաքրքրում իրենց արձագանքից, ինձ հետաքրքիր է մեր հայկական դիրքերը մնա տեղում։ Սա արյունով պահած գիծ է»։

Նա նաև հավելեց․ «Իմ սահմանը հիմա ոնց կա դա է, ես այդ սահմանը գծողին եմ հիմա ման գալիս»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ։ Խմբի անդամներ են ընտրվել Տավուշի համայնքների ղեկավարներտը, սովորական տավուշեցիներ և այլ մարդիկ։

Նշենք նաև, որ արդեն 4-րդ օրն է ինչ տավուշեցիները փակել են ճանապարհը, այն բանից հետո, երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։

  • Կիսվել: